Դարձվածքները բառերի կայուն կապակցություններն են, որոնք գործածվում են ոչ բառացի իմաստով, այլ յուրահատուկ վերաիմաստավորումով:
Մեծ է դարձվածքի ոճական արժեքը խոսքում, քանի որ այն խոսքը դարձնում է պատկերավոր, նպաստում է նրա հակիրճությանն ու սեղմությանը:
«Դարձվածքները խտացված խոսքի անզուգական արտահայտություն են, – նշում է Ս. Մելքոնյանը, – դրանց սեղմությունը պայմանավորող հանգամանքը բառը ընդհանրական մեծ ուժով օգտագործելն է, որտեղ «հասարակ» բառերը հանդես են գալիս որպես խոր բովանդակության կրողներ, որպես խորհրդանիշ: Դրա շնորհիվ էլ դարձվածքները հատկանշվում են վերաբերության լայն շրջանակով, լսողին, ընթերցողին ազատ հնարավորություն են տալիս խոսքի բովանդակության ընկալման հարցում ակտիվ լինել, իրողությունը յուրովի ըմբռնել» [13, էջ 193]:
Դարձվածքները ամեն մի լեզվի «աղ» – ն են, նրան համ ու հոտ տվող միջոցը: Դարձվածքների օգտագործման շնորհիվ կարելի է արտահայտել ժողովրդի ինքնատիպ մտածողության յուրահատկությունները: Ա. Պապայանի երկերը հարուստ են գեղեցիկ և պատկերավոր դարձվածքներով: Դարձվածքներով հարուստ է հերոսների խոսքը: Նրա հերոսների խոսքում դարձվածքները