Նախաբան

Գիրքս հետաքրքիր ծաղկաքաղ է իմ կյանքից։ Այն սկսվում է մանկությանս հուշերից, որտեղ կոշիկ չունենալը առավելություն էր՝ հմտորեն ծառ բարձրանալու համար, որտեղ հնդկական կինոդիտմանը մասնակցելու համար փոքրիկ անկարգը գնում էր խորամանկությունների, շատ հաճախ հայտնվում էր ծիծաղաշարժ պատմությունների կիզակետում, որտեղ նրա մանկության քաղաքը՝ Հոկտեմբերյանը, ամենագեղցիկն էր, ու որտեղի պաղպաղակի ու կորժիկի համը քիմքս պահում է մինչ օրս։

Առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել։ Այս պատմությունները ժպիտ են պարգևելու, բայց երբեմն կխոնավացնեն ձեր աչքերը. ուղղակի կկարդաք տողատակը, որն այնպես հմտորեն փորձել եմ թաքցնել։

Ակամայից մասնակիցը կլինեք բոլոր պատմությունների, ձեր աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգաք, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու եք ձեր մեջ։

Գիրքը փոքր չափի է ու հեշտությամբ կտեղավորվի ձեր պայուսակում, որպեսզի նույնիսկ մի քանի ազատ րոպե ունենալու դեպքում կարողանաք լցնել ձեր ժամանակը։ Լավատեսության մի կաթիլը մի ամբողջ տխուր ծովի մերան կարող է դառնալ։ Այդ կաթիլն այս գրքում է։ Թող ձեր կյանքում միայն բարի՛ն լինի։

Ձեր՝ Էլյա Համբարձումյան

կամ ուղղակի՝ Էլիկո

Загрузка...